Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանն ու Մոլդովան` ԵՄ ասոցացված անդամ

Վրաստանն ու Մոլդովան` ԵՄ ասոցացված անդամ
03.07.2016 | 17:55

2016-ի հուլիսի 1-ից Եվրամիության հետ Վրաստանի ու Մոլդովայի ասոցացման համաձայնագրերը պաշտոնապես ուժի մեջ են մտել՝ նշված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում: Թբիլիսին և Քիշնևը մայիսի վերջին ստացել էին ԵՄ 28 երկրների ու համաեվրոպական ինստիտուտների աջակցությունն ասոցացման հարցում:

«Նոր հնարավորություններ Վրաստանի փոքր ու միջին բիզնեսի համար, տեղական գյուղարտադրանքի որակի բարելավում և էներգաարդյունավետության բարձրացում՝ ահա ոլորտների այն փոքր մասը, որտեղ մենք արդեն առաջընթաց ենք տեսել համաձայնագրի ժամանակավոր գործողության ընթացքում և որտեղ այժմ ավելի մեծ զարգացում ենք ակնկալում»,- հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ