Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության կազմավորման մասին, առանցքային դիրքերը պահպանել են նրա կողմնակիցները: Նոր վարչապետն է էլեկտրաէներգիայի նախկին նախարար Իմադ Մուհամադ Դիբ Խամիսը:
Իրենց պաշտոնները պահպանել են ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը, ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, պաշտպանության նախարար Ֆահեդ ալ-Ֆարեջը: Ընդդիմության ներկայացուցիչներից ոչ ոք չի ընդգրկվել կառավարության կազմում: