Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքական սենսացիա

Թուրքական սենսացիա
04.07.2016 | 13:53

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան՝ հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է Haberler կայքը: Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բոլորի ընդհանուր թշնամին է: «ՈՒրեմն ինչո՞ւ Ռուսաստանի հետ «Ինջիրլիքում» չհամագործակցենք»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան տրամադրել է բոլոր երկրներին, որ ակտիվ պայքար են մղում ահաբեկչական խմբավորման դեմ: Նա հասկացել է, որ ԻՊ-ի դեմ պետք է համատեղ պայքարել:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ