Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իլհամ Ալիևը հուսով է, որ Օբամայի ջանքերը արդյունք կտան

Իլհամ Ալիևը հուսով է, որ Օբամայի ջանքերը արդյունք կտան
04.07.2016 | 13:54

APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Անկախության օրվա առիթով: Նա գրել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի կապերը գտնվում են բազմակողմ զարգացման ճանապարհին և բազում ոլորտներում սերտ ու փոխշահավետ գործընկերությունը երկկողմ համագործակցությունը հասցրել է ռազմավարական գործընկերության:


Ալիևը հիշատակել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերակատարությունը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Ադրբեջանի մասնակցությունը: «Մենք մեծ հույսեր ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի և անձամբ Ձեր ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, մոտ ապագայում արդյունք կտան»,- գրել է Ալիևը:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ