ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները որոշումների ծրագիր են մշակել հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՈՒշադրության ենք արժանացրել ահաբեկչության վտանգին հակազդելու միջոցառումներ իրականացնելուն»,-ասաց նա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստի ավարտին:
Նրա խոսքով՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու որոշումների ծրագիր է մշակվել: «Այդ միջոցառումները շատ մանրամասն են քննարկվել»,-ընդգծեց նա: