ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ոչ մի կերպ չի արձագանքի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Թբիլիսի ու Կիև այցելելուն: Պեսկովը հավելել է, որ դա Վրաստանի ու ՈՒկրաինայի հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների խնդիրն է:
Ջոն Քերին Վրաստան է ժամանելու հուլիսի 6-ին, հանդիպելու է առաջին դեմքերի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հուլիսի 7-ին էլ ԱՄՆ պետքարտուղարն այցելելու է ՈՒկրաինա և հանդիպելու է նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ։