Turan-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լսումներում ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը, որ Ադրբեջանում Ժողովրդավարության ակտ օրինագծի հեղինակն է, որով նախատեսում են պատժամիջոցներ մարդու իրավունքների խախտումներին մասնակից բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
Սմիթը հայտարարել է, որ եթե Ադրբեջանում չդադարեցվեն բռնությունները, պատժամիջոցների սահմանումը կդառնա անխուսափելի: Սմիթը հերքել է, թե իր օրինագիծը հայկական լոբբիի ձեռքի գործն է: