Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի կարգավորումը շատ ակտիվ է ընթանում, բայց առանց ավելորդ շտապողականության՝ գրում է «Իզվեստիան»` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրին: «Ռուսաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է ճգնաժամն այնպես հաղթահարել, որ բոլոր մասնակիցները, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անցավ դուրս գան:
Ռուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է ԼՂՀ-ի եւ Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական կողմից», - գրում է պարբերականը: «Իզվեստիայի» աղբյուրի խոսքով, Ռեջեփ Թայյիփ Էրդողանի նամակից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հանգուցալուծման վրա: