Անվտանգության սպառնալիքներից մեկը, որը մենք դիտարկում ենք, ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու մեր պետությունների սահմաններին մոտենալն է՝ «Ինտեֆաքսին» ասել է ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլեւը, նշելով, որ դա արտացոլվելու է համապատասխան փաստաթղթում՝ Կազմակերպության մինչեւ 2025 –ի հավաքական անվտանգության ռազմավարությունում: Վասիլեւի խոսքով, ռազմավարությունը կոնցեպտուալ փաստաթուղթ է, ամրագրում է անվտանգության այն սպառնալիքները, որոնց բախվում են ՀԱՊԿ անդամ պետությունները:
«Ինչ վերաբերում է արձագանքման որոշակի միջոցառումներին, այդ հարցն օպերատիվ բնույթ ունի ու լուծվելու է մեր պետությունների կողմից ռազմավարության զարգացման ընթացքում՝ Դաշինքի գործողությունների հիման վրա: Հուլիսի 8-9-ը Վարշավայում անցնելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հիմա վաղաժամ է խոսել պատասխան քայլերի մասին: Ընդ որում հատուկ կշեշտեմ, որ ՀԱՊԿ-ն իր առջեւ ՆԱՏՕ-ի հետ առճակատման խնդիր չի դնում:
Ռազմավարության նախագծում նշվում է, որ մենք բաց ենք բոլոր պետությունների ու կազմակերպությունների հետ համագործակցության ու փոխգործակցության համար»,- նշել է ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը: