Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ ղեկավարները սեպտեմբերի 16-ին քննարկելու են Brexit–ը

ԵՄ ղեկավարները սեպտեմբերի 16-ին քննարկելու են Brexit–ը
06.07.2016 | 00:45

ԵՄ ղեկավարները սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում քննարկելու են Մեծ Բրիտանիային վերաբերող իրավիճակը՝ ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրախորհրդարանի նստաշրջանում:

«ԵՄ 27 երկրների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնելու սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում, երբ Սլովակիան է նախագահելու ԵԽ-ում: Մենք հասկանում ենք, որ որոշ ժամանակ է պահանջվում, որ Մեծ Բրիտանիայում քաղաքական իրավիճակը հանդարտվի: Սակայն ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ բրիտանական կառավարությունը հնարավորինս շուտ կորոշի հետագա քայլերի ժամանակացույցը»,- ասել է Տուսկը:

Նա բազմիցս հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է սկսել «ապահարզանը» Մեծ Բրիտանիայի հետ՝ ԵՄ համաձայնագրերը պահպանելով: Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը պետք է նախաձեռնի բրիտանական կառավարությունը:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ