Ղազախստանի և Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցությունը, առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ակտիվացման ճանապարհները:
«Էրդողանը ընդգծել է կոնֆիդենցիալ երկխոսության շարունակության և երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքների իր պատրաստակամությունը: Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ»,- ասված է հաղորդագրությունում: