Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին

Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին
07.07.2016 | 00:27

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային և նշել, որ «Թուրքիան մինչև վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակին, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»:

Նա նշել է, որ Թուրքիան հուսով է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս՝ խաղաղ ճանապարհով: «Մենք ողջունում ենք բանակցությունները, եթե ծառայում են հակամարտության կարգավորմանը: Թուրքիան մինչև վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակին, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին և որը ճիշտ կհամարի»,- նշել է դեսպանը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ