Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թերեզա Մեյը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու

Թերեզա Մեյը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու
07.07.2016 | 00:34

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության նախագահի և վարչապետի պաշտոնի ֆավորիտ թեկնածու Թերեզա Մեյը երախտագիտություն է հայտնել խորհրդարանականներին ընտրական առաջին փուլում իրեն աջակցելու համար՝ հայտարարելով, որ ինքը միակ թեկնածուն է, որ կարող է լուծել 3 գլխավոր խնդիրները։

Ընտրական առաջին ռաունդում Մեյը ստացել է 165 պատգամավորի աջակցություն, երկրորդ տեղում է էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լիդսը՝ 66 ձայնով։ Արդարադատության նախարար Մայքլ Գոուվին աջակցել է 48 պատգամավոր, աշխատանքի հարցերով նախարար Սթիվեն Քրաբին՝ 34։ Պաշտպանության նախին նախարար Լիամ Ֆոքսը դուրս է եկել ընտրապայքարից՝ հավաքելով 16 ձայն։ «Մենք շատ աշխատանք ունենք՝ միավորել կուսակցությունն ու երկիրը, պայմանավորվել ԵՄ-ից դուրս գալու լավագույն պայմանների մասին և Բրիտանիան դարձնել երկիր բոլորի համար»,- հայտարարել է Թերեզա Մեյը քվեարկությունից հետո։

«Ես միակ թեկնածուն եմ, որ կարող է լուծել այդ երեք խնդիրները իբրև վարչապետ, իսկ այսօր հայտնի դարձավ, որ միայն ես կարող եմ ստանալ պահպանողական կուսակցության աջակցությունը»,- ընդգծել է նախարարը։ Քվեարկության հաջորդ ռաունդը կկայանա հինգշաբթի։ Վարչապետի պաշտոնի համար պայքարում եզրափակիչ անցնող երկու անձանց անունները հայտնի կդառնան հուլիսի 12-ին։

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ