ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի առաջին անգամ մասնակցել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին: Նա արդեն ապահովել է դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրումը նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում։
«Ես այսօր այստեղ եմ, որովհետև հավատում եմ Հիլարի Քլինթոնին։ Ես ցանկանում եմ, որ դուք նրան ընտրեք ԱՄՆ-ի հաջորդ նախագահ»,- ասել է Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքում: Նրա խոսքով՝ Քլինթոնը հոյակապ պետքարտուղար է եղել՝ «Իմ հավատը Հիլարի Քլինթոնի նկատմամբ միշտ պարգևատրվել է»։