Իրաքի ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ Գաբանը հրաժարական է տվել մայրաքաղաքի ահաբեկչություններից հետո: Իր հեռանալու պատճառը նա նշել է «անվտանգության համակարգերի» միջև համակարգման բացակայությունը, հայտնում է CNN-ը: Ալ Գաբանը լիազորությունները փոխանցել է տեղակալին, քանի դեռ վարչապետ Հեյդար ալ Աբադին չի ընդունել հրաժարականը:
Նախարարը կոչ է արել կառավարությանը ՆԳՆ-ին փոխանցել անվտանգության ողջ պատասխանատվությունը, որն այժմ բաժանվում է բանակի, դաշնային և տեղական ոստիկանության միջև: Նա հիշեցրել է, որ համակարգի բարեփոխումն առաջարկել է 2015-ին, սակայն կառավարությունը հետաձգել է: Կիրակի առավոտյան Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։