Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման ու Պուտինը քննարկել են ԼՂ-ի հարցը

Օբաման ու Պուտինը քննարկել են ԼՂ-ի հարցը
07.07.2016 | 09:38

RIA Novosti գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձր գնահատական է տվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ռուսաստանի ջանքերին՝ հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։

Պուտինն Օբամային իրազեկել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն առաջնորդվել է հակամարտության գոտում իրավիճակի արագ կայունացմանն աջակցելու անհրաժեշտությամբ և խաղաղության գործընթացի առաջխաղացման պայմանների ստեղծմամբ։

Բարաք Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը։ Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը այդ կարևոր ուղղությամբ։

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ