ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Բաքու՝ մասնակցելու Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ մշակվում է օգոստոսին Պուտինի Բաքու այցելելու հնարավորությունը: Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ծրագրում է օգոստոսին այցելել Ադրբեջան, որտեղ կմասնակցի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Եռակողմ հանդիպման շրջանակներում տեղի են ունենալու նաև երկկողմ հանդիպումներ: