Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԶԿ. Եգիպտոս կմեկնի կարգավորման պատվիրակություն

ԱԶԿ. Եգիպտոս կմեկնի կարգավորման պատվիրակություն
07.07.2016 | 09:40

Թուրքական Dünya Bülteni-ի փոխանցմամբ` «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ Շաբան Դիշլին մեկնաբանել է Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը: «Բինալի Յիլդիրիմի վարչապետության ժամանակ շատ փոփոխություններ եղան: Ռուսաստանի ու Իսրայելի հետ նոր նախաձեռնություններ արվեցին: Տոներից հետո պատվիրակություն կուղարկվի Եգիպտոս: Աստծու կամոք կկարգավորենք Եգիպտոսի հետ հարաբերությունները:

Անհրաժեշտ է Սիրիայում կանգնեցնել արյունահեղությունը: Զոհվել է 460000 մարդ, 4,8 միլիոն սիրիացի լքել է երկիրը:
Մենք այդ երկրից ընդունել ենք 3 միլիոն փախստականի: Մենք շարունակելու ենք բաց դռների քաղաքականությունը»: Խոսելով Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ ռազմական գործողությունների մասին` Դիշլին հայտարարել է, որ անցած տարվա հուլիսից զոհվել է անվտանգության ուժերի 600 ներկայացուցիչ:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ