Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբամա. Աֆղանստանի վերաբերյալ որոշում կընդունի ԱՄՆ հաջորդ նախագահը

Օբամա. Աֆղանստանի վերաբերյալ որոշում կընդունի ԱՄՆ հաջորդ նախագահը
07.07.2016 | 09:42

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Աֆղանստանում ռազմական գործողությունների շարունակման կամ դադարեցման որոշում կընդունի հաջորդ նախագահը՝ հայտնում է Reuters-ը: Նա նշել է, որ Աֆղանստանում իրավիճակը առաջվա պես անկայուն է, ինքը մտադիր է պահպանել երկրում ամերիկյան զինվորականների թվաքանակը՝ 8400 զինվոր, մինչև իր նախագահության ավարտը:

Օբաման ընդգծել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի դերը մնում է անփոփոխ: Աֆղան ոստիկանները և զինվորականները առաջվա պես կստանան ԱՄՆ զինված ուժերի խորհրդատվությունները և օգնությունը:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ