Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Վերին Լարսի ճանապարհը միշտ լինելու է վտանգավոր»

«Վերին Լարսի ճանապարհը միշտ լինելու է վտանգավոր»
08.07.2016 | 12:00

Վրաստանից վերադարձած Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ մանրամասներ ներկայացրեց Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նախարարի փոխանցմամբ՝ մեքենաները երեկվանից Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օրից ռեժիմը կլինի 24-ժամյա: Բեգլարյանն ընդգծեց, որ վտանգը վերջնականապես վերացված չէ. այս պահին սարերի վրա մոտ 5 միլիոն տոննա հողի հոսելու վտանգ կա:

«Մտածում են, որ ապագայում կարողանան այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, ինչը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Համենայն դեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր: Յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները»,- նշեց նախարարը և գործարարներին հորդորեց իրենց աշխատանքների կազմակերպման ժամանակ նկատի ունենալ լաստանավից օգտվելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ