ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ին կլինի Բաքվում՝ տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր, որ մշակվում է օգոստոսին Ադրբեջանի և Իրանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի հնարավորությունը: