Մոսկվան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն Անկարայի հետ հարաբերություններն առավելագույնս արագ վերականգնելու համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք խոսել ենք, որ չենք դադարեցնում մարդկանց, ժողովրդի հետ կապերը, մենք չենք դադարեցնում տնտեսական կապերը, չնայած հիանալի գիտակցում էինք, որ քաղաքական սառեցումն անմիջականորեն ազդելու է տնտեսության վրա: Դուք գիտեք ձեռնարկված քայլերի մասին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Զախարովայի խոսքով՝ Անկարան պետք է «դա ավելի շուտ աներ»: «Բայց կրկնեմ՝ լավ է ուշ, քան երբեք: Մենք ընդունել ենք այդ ներողությունը: Մենք օպերատիվ արել ենք ամեն ինչ, որ հարաբերությունները սկսեն վերականգնվել»,- նշել է դիվանագետը:
Ըստ նրա՝ հարաբերությունների կարգավորումն օրակարգից չի հանում խնդրահարույց հարցերը: «Եթե ահաբեկիչները, որոնց մենք հետևում ենք, գտնվում են Թուրքիայի տարածքում, մենք նույն կերպ կշարունակենք նրանց հետապնդել, կփորձենք հասնել նրանց արտահանձնմանը»,- հայտարարել է Զախարովան: