Վարշավայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրիոյի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հաղորդելով այդ մասին՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հավելում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: