Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման կոչ է արել ՆԱՏՕ-ին «միջոցներ ձեռնարկել» ԻՊ-ի, ՌԴ-ի և Brexit-ի դեմ

Օբաման կոչ է արել ՆԱՏՕ-ին «միջոցներ ձեռնարկել» ԻՊ-ի, ՌԴ-ի և Brexit-ի դեմ
09.07.2016 | 10:32

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է մոբիլիզացնել քաղաքական կամքը և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այնպիսի մարտահրավերների դիմակայելու համար, ինչպիսիք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Ռուսաստանը և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը:


«ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչություններն անմեղ մարդկանց կյանքեր են խլել ՆԱՏՕ-ի երկրներում՝ Օռլանդոյից մինչև Փարիզ, Բրյուսել և Ստամբուլ: Աֆրիկայից մինչև Սիրիա ու Աֆղանստան ընթացող հակամարտություններն ապաստան փնտրող ներգաղթյալների ալիքներ են ուղարկել Եվրոպա: Ռուսաստանի ագրեսիան ՈՒկրաինայի դեմ սպառնում է միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի մեր տեսլականին: ԵՄ-ից դուրս գալու օգտին Բրիտանիայի քվեարկությունը լուրջ հարցեր է բարձրացնում եվրոպական ինտեգրման ապագայի վերաբերյալ»,- գրել է Օբաման Financial Times-ում հրապարակված իր հոդվածում:


«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ղեկավարների հանդիպման համար Վարշավա իմ այցի առնչությամբ՝ ես կարծում եմ, որ մեր երկրները պետք է մոբիլիզացնեն քաղաքական կամքը և կոնկրետ պարտավորություններ ստանձնեն այդ շտապ մարտահրավերներին դիմակայելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ