ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Վարշավայում ստորագրել են գործակցության մասին համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Դիվանագիտական աղբյուրի տվյալով՝ փաստաթուղթը թույլ կտա ապահովել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռեսուրսների միասնությունն՝ ընդհանուր մարտահրավերներին պատասխանելու համար, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին և կիբերհարձակումներին: