Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դիլմա Ռուսեֆ. Ես ունեմ պատիվ և արժանապատվություն

Դիլմա Ռուսեֆ. Ես ունեմ պատիվ և արժանապատվություն
09.07.2016 | 12:52

Սենատի որոշմամբ Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավոր հեռացված Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ մտադիր չէ ինքնակամ հեռանալ պաշտոնից՝ փոխանցում է Telesur ալիքը:

«Ես չեմ հանձնվի, ես ունեմ պատիվ և արժանապատվություն»,- ասել է նա Սան Պաուլոյում ֆեմինիստների հետ հանդիպման ժամանակ: Հունիսի կեսերին Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ համաձայն է պետության ղեկավարի նոր ընտրություններին:

Մայիսի 12-ին Բրազիլիայի Սենատը որոշում էր կայացրել ժամանակավոր հեռացնել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին իր պաշտոնից: Նա կասկածվում է կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությանը խոչընդոտելու համար։

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ