Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Brexit-ը չի ազդի ՆԱՏՕ-ի դիրքորոշման վրա

Brexit-ը չի ազդի ՆԱՏՕ-ի դիրքորոշման վրա
09.07.2016 | 12:56

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի դիրքորոշման վրա՝ ուրբաթ օրը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

«Brexit-ը ՆԱՏՕ-ի վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չունի: Մենք ոչ մի փոփոխություն չենք տեսնում դաշինքի կազմում գտնվող երկրների համերաշխության մեջ»,- ասել է նա Վարշավայում ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվում է Սպիտակ տան կայքով: Ռոդսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր պետությունների համար: Սակայն նրա խոսքով՝ «Չեռնոգորիայից հետո նրանցից ոչ ոք պատրաստ չէ մտնել դաշինք»:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ