ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, Ռուսաստանը չի կարող և չպետք է մեկուսացվի: Նրա խոսքերով՝ դաշինքը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում և չի ցանկանում նոր սառը պատերազմ: «Մենք շարունակում ենք ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ Մոսկվան «կարևոր դեր է խաղում Եվրոպայում և նրա շուրջ անվտանգության մարտակոչերի լուծման մեջ», ավելացնելով, որ Ռուսաստանը «չպետք է և չի կարող լինել մեկուսացված»: