ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ: Բոլոր կողմերը մերժում են ռազմական ճանապարհը և հետամուտ են բանակցություններին, ԱՄՆ-ը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորման գործում»,- գրել է ՈՒոռլիքը: