Թուրքիայի էնոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ասել է, որ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ շարունակել «Թուրքական հոսք» գազատարի բանակցությունները: «Մենք այս ծրագրի վերաբերյալ խնդիրներ չունենք։ Հակամարտության շրջանը ոչ մի կերպ չի ազդել «Թուրքական հոսք»-ի վրա, և բանակցությունները միանշանակ շարունակվելու են։ Շուտով էներգետիկայի նախարարները նույնպես բանակցություններ են վարելու»,- լրագրողներին հայտնել է Զեյբեքչին ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովի հետ բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Շանհայում՝ G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակներում։
2014-ի դեկտեմբերին ՌԴ-ն ԵՄ-ի սկզբունքային դիրքորոշման պատճառով հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունից հրաժարվելու մասին, որը պիտի անցներ Բուլղարիայի, Սերբիայի և Հունգարիայի տարածքներով։