Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ- ՌԴ հարաբերությունները երկխոսության վրա են հիմնվելու

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ- ՌԴ հարաբերությունները երկխոսության վրա են հիմնվելու
10.07.2016 | 00:45

Վարշավայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ դաշինքի ղեկավար երկրները պայմանավորվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները «պաշտպանության և երկխոսության» վրա հիմնել։ Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել դաշինքի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիք։


Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանին նվիրված ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում առաջնորդները Ռուսաստանի վերաբերյալ որոշում չեն կայացրել և նրանք սպասում են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու հաջորդ չորեքշաբթի։


«Այս ընթրիքից բխող հիմնական գաղափարն այն է, որ մենք բոլորս միացյալ ճակատով համախմբվել ենք լուրջ և հուսալի պաշտպանության ու կառուցողական երկխոսության վրա հիմնված մոտեցման շուրջ։ Շատ հաճելի է նշել, թե դա ինչքան լուրջ ազդանշան է և թե ինչքան է այդ գաղափարը մեզ միավորում»,- լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ