Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

1in.am-ը դադար է վերցնում

1in.am-ը դադար է վերցնում
10.07.2016 | 20:31

1in.am լրատվական կայքը հայտարարում է աշխատանքը դադարեցնելու մասին:


«Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորվել»:

«2010թ. ի վեր 1in.am-ը ջանացել է լինել առաջին ու անկողմնակալ լրատվական միջոցը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տարիների ընթացքում մեզ հաջողվեց դառնալ Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը ցանցային տիրույթում։

Մեր հաջողությունները «Ժամանակ» օրաթերթում, www.1in.am կայքում և «Առաջին լուրեր» լրատվական-վերլուծական կենտրոնում հնարավոր եղավ ապահովել մեր նախկին և ներկա աշխատակիցների շնորհիվ, ում հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իհարկե այսպիսի արդյունքի մասին մենք չէինք էլ կարող երազել առանց մեր անդավաճան ընթերցողների, հեռուստադիտողների և սոցցանցերում հարյուր հազարավոր հետևորդների։ Շնորհակալություն», - ասված է կայքի հայտարարությունում:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ