ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԵՄ-ի ղեկավարության հետ ստորագրել է հռչակագիր` Վարշավայում դաշինքի գագաթաժողովի արդյունքներով: ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության:
Փաստաթղթում ընդգծված է, որ դաշինքի անդամ երկրները առճակատվել են անվտանգության բազմաթիվ մարտահրավերների, որոնցից են Ռուսաստանի գործողությունները, հատկապես Ուկրաինայում, որ խարխլել են Եվրոպայում ընդունված օրենքները: Դաշինքը նշում է անկայունությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: «ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ինչ-որ երկրի համար: Այդ առումով մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բովանդակալից երկխոսության, որ պարզ քննարկենք մեր դիրքերը և, առաջին հերթին, նվազագույնի հասցնենք ռազմական միջադեպերի ռիսկերը, օգտագործելով փոխադարձ թափանցիկ միջոցներ»,- ասված է տեքստում:
Հռչակագրի տեքստում նաև ասված է, որ դաշինքը կտրամադրի ավելի շատ աջակցություն Վրաստանին և Ուկրաինային, կշարունակի օգնել Մոլդովային: