ՆԱՏՕ-ն պահպանում է «բաց դռների» քաղաքականությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց այն երկրների համար, որոնք համապատասխանում են նրա չափանիշներին»,- ասել է Օբաման դաշինքի Վարշավայի գագաթաժողովն ամփոփող մամլո ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ մոտ ապագայում դաշինք կմտնի Չեռնոգորիան: Վրաստանի և Ուկարինայի մասին, որոնք ցանկանում են մտնել ՆԱՏՕ, նախագահը չի հիշատակել: