Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
10.07.2016 | 21:44

Հուլիսի 8-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշենի զորավարժարանի մոտակայքում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ, Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Ռադիոկայմ»-ի մոտակայքում՝ 2000 քմ, Գ. Հովսեփյան փողոցում՝ «Հ1 հեռուստատեսության մոտակայքում` 1500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի որ Զ.Անդրանիկի 2-րդ փողոցի վերջնամասում՝ 800 քմ, Բյուրեղավան քաղաքի թիվ 28 շենքի մոտակայքում՝ 3 հա, «Արզնի պոլիկլինիկա» առողջարանի մոտակայքում՝ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել՝ 15 ծառ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 1 հասցում՝ 300 քմ խոտածածկույթ և օժանդակ շինության ծղոտե տանիքը՝ 6 քմ, Վեդի քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ 1000 քմ մակերեսով խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ