Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը
11.07.2016 | 08:59

ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ ասված է Վարշավայում հուլիսի 8-9 անցկացված գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ։

«Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների՝ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում անկախ և ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքին: Մենք հավատարիմ ենք և աջակցում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին՝ հիմնվելով նշված սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին հաստատված բանակցային շրջանակներում կառուցողական քաղաքական կամք ցուցաբերել հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասված է հայտարարության 24-րդ կետում:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ