Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջորջ Սորոսը ԵՄ փրկության ծրագիր է ներկայացրել

Ջորջ Սորոսը ԵՄ փրկության ծրագիր է ներկայացրել
12.07.2016 | 10:08

Միլիարդատեր Ջորջ Սորոսը իր սյունակում նկարագրել է, թե ինչ է պետք անել ԵՄ-ն փլուզումից փրկելու համար Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, որի արդյունքում երկիրը դուրս է գալիս Եվրամիության կազմից: Ֆինանսիստը գրում է, որ ԵՄ-ն ոչ մի դեպքում չպետք է պատժի բրիտանացի ընտրողներին հանրաքվեի արդյունքների համար: «ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ բրիտանացիները լրջորեն մտահոգված են ԵՄ-ի քաղաքական կառուցվածքի թերություններով»,- գրում է Սորոսը: Նրա խոսքով` «բրեկզիտը» որպես ամուսնալուծություն ընկալելու փոխարեն Բրյուսելը պետք է օգտագործի ընձեռված հնարավորությունը և կրկին «հայտնագործի» ԵՄ-ն:

Սորոսը կարծում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները պետք է 4 բացառիկ միջոցառումներ իրականացնեն ԵՄ-ի փրկության համար: Առաջին հերթին՝ անհրաժեշտ է հստակ եզրագծել ԵՄ-ի և եվրագոտու անդամակցությունը: Երկրորդ հերթին, պետք է ամբողջությամբ օգտագործել ԵՄ-ի անձեռնմխելի վարկային ռեսուրսները: Երրորդ, ԵՄ-ն պետք է հարստացնի պաշտպանական ներուժը արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար, որոնք կարող են օգտվել ԵՄ-ի ներկայիս թուլությունից: Չորրորդ, Եվրամիությունը պետք է վերանայի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման իր մոտեցումները:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ