Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիև. Մենք բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Ալիև. Մենք բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
12.07.2016 | 10:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է դրական դինամիկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է «РИА Новости»-ն:

«Մենք բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մենք ակնկալում ենք, որ այդ միտումը կշարունակվի: Հիմա մենք ականատեսն ենք առավել ակտիվ գործընթացի:

Ձեր այցը նշան է, որ Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ կարգավորման հարցում, մենք՝ նույնպես: Ցանկանում ենք հակամարտության արագ լուծում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ