Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրով. Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ ավելի հստակ սահմանել մեր հաջորդ քայլերը

Լավրով. Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ ավելի հստակ սահմանել մեր հաջորդ քայլերը
12.07.2016 | 10:12

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է քննարկել հետագա կոնկրետ քայլերը` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Մենք գնահատում ենք ձեր վերաբերմունքը ռուսական կողմի նախաձեռնություններին՝ ղարաբաղյան կարգավորման հարցում: Գործընթացը շարունակվում է, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից: Նրա հանձնարարությամբ՝ ես այցելում եմ երկու մայրաքաղաքներ: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ ավելի հստակ սահմանել մեր հաջորդ քայլերը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ