Իրանը կատարում Է վեցյակի հետ գործարքի այն պայմանները, որոնք վերաբերում են իր միջուկային ծրագրի դադարեցմանը, բայց նրա կատարած հրթիռային փորձարկումները չեն համապատասխանում անցյալ տարվա հուլիսին Վիեննայում կնքված համաձայնագրի ոգուն: Այս եզրակացությանն Է հանգել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդի զեկույցում:
Փաստաթղթում ամփոփվում Է Միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ նախագծի (ԳՀՀՊ) իրագործման վեցամսյա շրջանի արդյունքը, ծրագիր, որը հաստատվել Է Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևով: «(Համաձայնագրի) իրագործումն սկսվելու օրից հետո վեց ամիս անց ես ոգեշնչված եմ Իրանի կողմից միջուկային ոլորտում գործողությունների համատեղ համապարփակ պլանի ուղղությամբ իր հանձնառությունների կատարմամբ: Ի լրումն Երաշխիքների մասին համաձայնագրի, Իրանը շարունակում է պայմանականորեն կիրառել լրացուցիչ արձանագրությունը, մինչ դրա ուժի մեջ մտնելը, նաև ձեռնարկում է (իր գործունեության) թափանցիկության ապահովման միջոցներ, որոնք նախատեսված են ԳՀՀՊ-ով»,- ասված Է զեկույցում, որն, ինչպես սպասվում Է, կհրապարակվի այս շաբաթ:
Պան Գի Մունը նաև նշել է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավաստել Է այն փաստը, որ Իրանը ոչ մի կարգի գաղտնի գործունեություն չի վարում և հայտարարագրել է իր բոլոր միջուկային նյութերը: