Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում մնացել է միայն Թերեզա Մեյը

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում մնացել է միայն Թերեզա Մեյը
12.07.2016 | 10:16

Մեծ Բրիտանիայի պահպանողականների կուսակցության և վարչապետի պաշտոնի թեկնածու Անդրեա Լիդսոմը նախընտրական պայքարից դուրս է եկել: Ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը դարձել է վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն:

«Թերեզա Մեյն ունի կուսակցության խորհրդարանական խմբակցության ավելի քան 60 տոկոսի աջակցությունը: Նա իդեալական իրադրությունում է, որ իրականացնի Brexit-ը բրիտանացի ժողովրդի համար լավագույն պայմաններով, և նա հայտարարել է, որ կանի դա», - ասել է Լիդսոմը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկեր-խորհրդարանականներին, ովքեր սատարել են իր թեկնածությունը:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ