Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջեյմս ՈՒոռլիք. Շարունակելու ենք ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթացի համար

Ջեյմս ՈՒոռլիք. Շարունակելու ենք ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթացի համար
12.07.2016 | 23:36

«Միջնորդները պլաններ չունեն շուտափույթ տարածաշրջան այցելելու, բայց մենք պարբերաբար կապ կպահենք հակամարտության կողմերի հետ»,- APA գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Նա նշել է, որ հուլիսի 11-ին Վիեննայում համանախագահները Մինսկի խմբի անդամներին տեղեկացրել են անցկացված բանակցությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների մասին:

«Համանախագահ երկրները շարունակելու են ջանքեր գործադրել խաղաղության համակողմանի պայմանագրի ստորագրման շուրջ կառուցողական բանակցություններում առաջընթացի հասնելու, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու և քննության մեխանիզմների մասին առաջարկներ պատրաստելու ուղղությամբ»,- ասել է ՈՒոռլիքը:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ