ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախորդ եռակողմ զրույցը հուլիսի 8-ին էր: Այն ժամանակ Պուտինը ուշադրություն էր հրավիրել հարավ-արևելքում ուկրաինական զորքի գործողությունների սադրիչ բնույթին:
«Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը զրուցակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ազդել Կիևի վրա»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նրանք ընդգծել են բանակցությունների ակտիվության անհրաժեշտությունը՝ մինսկյան պայմանավորվածությունների հստակ իրականացման ապահովման համար: