Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարայում փակվել է Ֆրանսիայի դեսպանատունը

Անկարայում փակվել է Ֆրանսիայի դեսպանատունը
13.07.2016 | 22:23

Անվտանգության նկատառումներով փակվել են Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը: «Անկարայում մեր դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը փակ են հուլիսի 13-ի ժամը 13:00-ից։ Դա արվել է անվտանգության նկատառումներով՝ մինչ հետագա հրահանգները: Այդ որոշման մասին տեղեկացվել են թուրքական իշխանությունները, որոնց հետ մենք մշտական կապի մեջ ենք»,- ասված է ֆրանսիական դիվանագիտական առաքելության հայտարարությունում:

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Անկարայի՝ ֆրանսիական դեսպանատանը և Ստամբուլում ու Իզմիրում գլխավոր հյուպատոսություններում միջոցառումները չեղարկվել են:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ