ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրվելու դեպքում կարող է փոխնախագահ նշանակել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին: Նա 61 տարեկան է և Մասաչուսեթս նահանգում Տաֆթս համալսարանին կից Ֆլետչերի անվան դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկանն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար եղել է 2009-2013 թթ., երբ Քլինթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարն էր: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուի անունը կհայտարարվի Ֆիլադելֆիայում հուլիսի 25-28-ին` կուսակցության համագումարում: Ստավրիդիսը հայտնի է որպես «խելացի ուժի» կիրառման, անվտանգության ոլորտում միջազգային և պետական համագործակցության կողմնակից: