Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան ցանկանում է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորել

Թուրքիան ցանկանում է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորել
13.07.2016 | 22:25

Թուրքիան Սիրիայի հետ լավ հարաբերությունների կարիք ունի՝ հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։

«Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորեցինք։ Վստահ եմ, որ Սիրիայի հետ նույնպես հարաբերությունները նախկին մակարդակին կվերադառնան։ Թուրքիան Սիրիայի հետ լավ հարաբերությունների կարիք ունի»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ