Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջոն Քերին նոր նախաձեռնություն է բերում Մոսկվա

Ջոն Քերին նոր նախաձեռնություն է բերում Մոսկվա
13.07.2016 | 22:26

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա այցի ժամանակ ՌԴ իշխանություններին կառաջարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի նոր նախաձեռնություն, գրում է The Washington Post-ը։ Մասնավորապես կառաջարկեն ստեղծել Սիրիայում հետախուզության և օպերատիվ տեղեկության փոխանակման համատեղ խումբ, որ հետևեն «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գործողություններին։

Քերին կառաջարկի համակարգել ԻՊ ահաբեկիչների դիրքերին ԱՄՆ-ի և ՌԴ-ի անկախ հարվածները։ Քերին Մոսկվային կխնդրի թուլացնել Դամասկոսի վրա ազդեցությունը, որ Սիրիայի իշխանությունները սահմանափակեն ռազմական ավիացիայի ակտիվությունը և ուղղեն բացառապես հումանիտար կամ տարհանման նպատակներին։ Քերին Մոսկվա կայցելի հուլիսի 14-ին։

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ