Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ լրագրողներին ասել է Կայսերական պալատի գործակալության ղեկավարի տեղակալ Սինյիտիրո Յամամոտոն։
«Մենք տեղյակ ենք, որ նման տեղեկություններ կան, բայց բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- մեջբերում է «Կիոդո» գործակալությունը Յամամոտոյի խոսքը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կարող է մոտակա մի քանի տարում հրաժարվել գահից և հանձնել որդուն՝ ցանկանալով գահից հրաժարվել նախքան իր պարտականությունների լիարժեք կատարման համար տկար դառնալը։