Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նշանակվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նախկին արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը՝ ֆինանսների նախարար: 52-ամյա Ջոնսոնը Լոնդոնի քաղաքապետն է եղել 2008-2016-ին: Նա Թուրքիայի Օսմանյան կառավարության նախարարի պաշտոնակատար Ալի Քեմալ բեյի ծոռն է: Արդարադատության նախարար Մայքլ Գոուվը, որը ԵՄ կազմում Միացյալ Թագավորության անդամակցության հանրաքվեի եվրասկեպտիկ առաջնորդներից մեկն էր, ազատվել է աշխատանքից:
Գոուվը իր թեկնածությունն առաջադրել էր պահպանողական կուսակցության նախագահ: Նրա քայլը քաղաքական դավաճանություն է գնահատվել Brexit-ի գործով Գոուվի գործընկեր, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ: Նրան համարում էին վարչապետի հիմնական թեկնածու, սակայն Գոուվի թեկնածության առաջադրումից հետո նա չառաջադրվեց: