ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով նոր հանդիպումներ դեռ ծրագրված չեն՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նոր-նոր են ավարտվել Երևանում և Բաքվում նրա հանդիպումները, որոնց մի մասը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այսօրվա դրությամբ կոնկրետ ամսաթվեր չկան հանդիպումների կամ բանակցությունների վերաբերյալ»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար աշխատանքներ են տարվում ոչ միայն ուղիղ շփումներով, այլև՝ հեռախոսով: «Ակտիվ աշխատանքներ են տարվում»,- ասել է Զախարովան: